fbpx
Սպորտ

Յուվենտուսը պատրաստ է 3 տրանսֆեր իրականացնել, որպեսզի գոհացնի Ռոնալդուին

«Յուվենտուսը» պատրաստ է 3 տրանսֆեր իրականացնել, որպեսզի գոհացնի թուրինյան ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:

Ինչպես հայտնում է Tuttosport-ը, այդ ցանկում առաջինը «Ռեալի» կիսապաշտպան Իսկոն է, որի հետ պորտուգալացին ավելի վաղ հանդես է եկել միևնույն թիմում:

Նշվում է, որ կիսապաշտպանն ընդհանուր լեզու չի գտնում մադրիդյան ակումբի գլխավոր մարզիչ Սանտյագո Սոլարիի հետ, այդ իսկ պատճառով հավանական է, որ նա հեռանա «Ռեալից»:

«Յուվենտուսի» երկրորդ տրանսֆերը կարող է լինել «Ռեալի» մեկ այլ ֆուտբոլիստ` Մարսելոն, որին Ռոնալդուն շատ է ցանկանում տեսնել թուրինյան ակումբում:
Բացի դա, իտալական թիմը մտածում է Խամես Ռոդրիգեսի կիսապաշտպանի տրանսֆերի մասին: Կոլումբացի ֆուտբոլիստ «Բավարիայի» ղեկավարությանն ավելի վաղ հայտնել էր, որ մտադիր չէ մնալ գերմանական թիմում, քանի դեռ այն գլխավորում է Նիկո Կովաչը:

Հաղորդում է armsport.am-ը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ