«Արքայական» ակումբի նախկին պաշտպան Միչել Սալգադոն կարծիք է հայտնել Մադրիդի «Ռեալ»-ի հարձակվող Լուկա Յովիչի մասին։
Սալգադոն կարծում է, որ Յովիչը հրաշալի հարձակվող է ու արժանի է Իսպանական գրանդի կազմում խաղաժամանակ ստանալուն։ Հիշեցնենք, որ Յովիչը Ֆրանկֆուրտի «Այնտրախտ»-ից 60 միլիոն եվրոյի դիմաց տեղափոխվեց «Ռեալ»։
Սերբիայի հավաքականի ֆուտբոլիստը 2018-19 թվականների ընթացքում 27 գոլի հեղինակ է դարձել: Այնուամենայնիվ, նա դեռ պետք է Մադրիդում բացի հաշիվը հունիսին Եվրո-2020-ի ընտրական փուլից հետո:
Սալդագոն ասել է Յովիչի մասին.
«Նա դեռ շատ երիտասարդ է։ «Ռեալ»-ի կազմում նա շատ բաներ ունի սովորելու, այնտեղ միշտ ուժեղ ճնշում կա։ Նրան պարզապես ժամանակ է պետք»։
Սալգադոն նաև ասել է, որ երիտասարդին «տարածք է անհրաժեշտ», իսկ հետո նա «քիչ-քիչ» կդառնա «Ռեալի» լիարժեք խաղացող:
Սալգադոյի խոսքերն է փոխանցում AS-ն։