ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր, «Հանուն Հանրապետության» կուսակցության հիմնադիր Արման Բաբաջանյանի կարծիքով կա 42 տոկոս չկողմնորոշվածություն քաղաքացիների շրջանում՝ ինչ-որ քաղաքական ուժ ընտրելու հարցում։
Ըստ Բաբաջանյանի, սա թեկուզ ոչ ուղղակի, բայց նորի պահանջարկ է։
Այս մասին պատգամավորը գրել է Facebook-ի իր էջում։
«Այդ շերտը, փաստորեն, անուղղակիորեն դժգոհ է մինչ այժմ Հայաստանում եղած քաղաքական հայտերից և ունի նորի պահանջարկ, հետևաբար դա քաղաքական «նորարարության» համար պարարտ դաշտ է, որը խոստանում ենք ոչ մի դեպքում չթողնել խոպան», – գրել է Բաբաջանյանը։