fbpx
Զինված Ուժեր

Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն

Արցախի պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանի մոտ կայացել է կադրային ընդունելություն, որին հրավիրվել են ծառայողական հետագա առաջխաղացման ներկայացված մի շարք սպաներ:

Նշվում է, որ բանակի հրամանատարը հետաքրքրվել է նորանշանակ զինվորական պաշտոնյաների ծառայողական կենսագրության մանրամասներով, շնորհավորել ավելի բարձր պաշտոններում նշանակվելու կապակցությամբ՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններս այսուհետ ևս աչքի կընկնեն արդյունավետ ու բարեխիղճ ծառայությամբ:

Առաջխաղացման ներկայացված սպաները շնորհակալություն են հայտնել պաշտպանության բանակի հրամանատարին բարձր վստահության համար և հավաստիացրել, որ կանեն հնարավորը վերադաս հրամանատարության ակնկալիքները լիովին արդարացնելու համար:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ