Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ, Իրանի զինված ուժերի էլիտար զորամասեր) ռազմածովային ուժերը կալանքի են վերցրել 11 հազար տոննա մաքսանենգ նավթով նավ: Ինչպես հաղորդում է Fars գործակալությունը, միջադեպը տեղի Է ունեցել Պարսից ծոցում:
«Ի կատարումն Հորմոզգանի նահանգի դատավորի որոշման Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի 1-ին ռազմածովային օկրուգի զինծառայողները կալանել են օտարերկրյա բեռնախոսադրող նավ՝ 11 հազար տոննա մաքսանենգ նավթով»,- մեջբերում է գործակալությունը նահանգի դատական իշխանությունների ներկայացուցիչ Մոջթաբա Գարխամանիի խոսքը:
Նավապետը և նավի անձնակազմը կալանքի տակ են վերցվել հետաքննություն անցկացնելու ժամանակ: Որոշվում է այն իրավական և ֆիզիկական անձանց պատասխանատվության ենթարկելու հարցը, որոնք մասնակից են նավթի ապօրինի բեռնառաքմանը:
Ապրանքների և արժույթի մաքսանենգության դեմ պայքարի մասին օրենքի 20-րդ և 22-րդ հոդվածներին համապատասխան մեղավորներին, բացի ազատազրկումից, սպառնում Է տուգանք՝ ապօրինի փոխադրվող ապրանքի արժեքի 10-ապատիկ չափով:
