Հայաստանում կրթության ծախսերը 2023թ. կկազմեն 209 մլրդ դրամ։ Այս մասին Ազգային ժողովում, խորհրդարանական մշտական հանձնաժողովների համատեղ նիստում, 2023թ. պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ, հոկտեմբերի 31-ին ասել է հանրապետության ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։
Դա, ըստ նախարարի, 12 տոկոսով ավելին է, քան 2022թ.։ Առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն մոտ 149 մլրդ դրամ։ «Դա 4 տոկոսով ավելին է ընթացիկ տարվա բյուջեի ծախսերի մակարդակից»,- նշել է Խաչատրյանը։
