Ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Ֆուլերթոն քաղաքում տասը մարդ է հոսպիտալացվել այն բանից հետո, երբ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդների, ասված է Twitter-ում տեղական ոստիկանության հրապարակած մամուլի տեղեկագրում:
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի: Նշվում էր, որ վարորդը կարմիր Toyota Tacoma-ով հայտնվել է մայթի վրա և հարվածել մի խումբ անցորդների, ինչից հետո մեքենան բախվել է ծառին:
Պատահարի վայր ժամանելուց հետո ոստիկաններին հաջողվել է բարձրացնել ծխացող ավտոմեքենան, որի տակ մարդիկ են եղել: Տուժածները, որոնք 18-ից մինչև 49 տարեկան են, տեղական բուժհաստատություններ են տեղափոխվել տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով: Նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր:
Վնասվածքներ է ստացել երեք ավտոմեքենա: Պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը 22-ամյա Քրիստոֆեր Սոլիսն , որն ապրում է Անահայմ քաղաքում: Ոստիկանությունը ենթադրում է, որ նա փոխադրամիջոցը վարել է՝ գտնվելով թմրանյութերի ազդեցության ներքո: