Հայաստանի պետական կամերային նվագախումբը կներկայանա Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին նվիրված համերգով։
համերգը տեղի կունենա ապրիլի 23-ին Never Forget խորագրով,Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը։
Կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան) ելույթ կունենա դիրիժոր Լյուք Բաղդասարյանի (Շվեյցարիա) ղեկավարությամբ։ Համերգային ծրագրում Յոզեֆ Հայդնի ստեղծագործություններն են։
Յուրաքանչյուր տարի ապրիլի 24-ին` Եղեռնի տարելիցին, Լյուք Բաղդասարյանն իր լարային կազմով ելույթ է ունենում Կոմիտասի ստեղծագործություններով: