Կան բաներ, որոնք քննարկման նյութ չպետք է դառնան․ Վարդանյանը՝ Մինասյանին

Ամենադիտվածներ

Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարություն կմշակվի (ՏԵՍԱՆՅՈւԹ)

ՀՀ ազգային ժողովում շարունակվում է 8-րդ գումարման առաջին նստաշրջանը։ Այսօր քննարկվում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։ Պետաիրավական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Վլադիմիր Վարդանյանի թեկնածությունը։

Վարդանյանի ելույթից հետո «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հարց ուղղեց նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության վերաբերյալ, որակելով այն՝ «կապիտուլյացիոն հայտարարություն»։

Ինչին ի պատասխան, Վարդանյանն ասաց, որ չի պատասխանելու, բայց ոչ թե նրա համար, ոչ չունի պատասխան, այլ որովհետև կան ազգային անվտանգության և արտաքին հարաբերությունների հետ կապված հարցեր, որոնք սիրում է քննարկել փակ ռեժիմով։

Նա նշեց, որ «կա նուրբ մատերիա», որը քննարկման նյութ չպետք է դառնա։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ