Վրաերթ Փափազյան փողոցում․ տղամարդը հիվանդանոցում մահացել է

Ամենադիտվածներ

02 (34)

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գտնվող Վահրամ Փափազյան փողոցում օգոստոսի 7-ի առավոտյան «ՎԱԶ-2121» մակնիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել 79-ամյա Արսեն Խաչատրյանին։

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։

Նշվում է, որ տղամարդը տեղափոխվել է հիվանդանոց։

Օգոստոսի 8-ի երեկոյան արդեն պարզ է դարձել, որ տղամարդը հիվանդանոցում մահացել է։

Ոստիկանությունից հայտնում են, որ դեպքի առթիվ քննություն է կատարվում։

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ