AS օրաթերթի փոխանցմամբ՝ Բրազիլիայի հավաքականի պաշտպան Տիագո Սիլվան անդրադարձել է Մեսսիի հայտարարություններին:
«Ինձ համար դժվար է մեկնաբանել Մեսսիի խոսքերը: Կան ֆուտբոլիստներ, ովքեր իրենց անհաջողությունների մեղքը սիրում են բարդել ուրիշների վրա: Հետաքրքիր է՝ Մեսսին ինչու չէր խոսում կոռուպցիայի մասին, երբ Այտեկինը սպասարկում էր «Բարսելոնա» – ՊՍԺ հանդիպումը (Չեմպիոնների Լիգայի 2016/17 մրցաշրջանի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպումը): Այդ խաղում կատալոնացիները հաղթեցին մրցավարի տարօրինակ որոշման շնորհիվ, սակայն Մեսսին լռեց: Մենք նույնպես ոչինչ չասացինք, փոխարենը լռեցինք և շարունակեցինք աշխատել», – ասել է ֆուտբոլիստը:
Հիշեցնենք, որ Մեսսին բրազիլացիներից կրած պարտությունից հետո մեղադրել էր մրցավարին։ Ավելի մանրամասն՝ այստեղ։