Այսօր` հուլիսի 10-ին Ֆիրդուսի թաղամասի հետնամասում կազմակեպված մամուլի ասուլիսի ժամանակ, թաղամասի պաշտպանության նախաձեռնող խմբի անդամ Տիգրան ԱՄիրյանը հայտնեց, որ Ֆիրդուս թաղամասի կառուցապատման հետ կապված կան պատմամշակությային, ճարտարապետական, քաղաքաշինական խնդիրներ, կան նաև իրավական խախտումներ:
«Թրանսփերենսի Ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի» իրավական հարցերով փորձագետ Հայկ Մարտիրոսյանն էլ նշեց, որ իրենք հաղորդում են ներկայացրել Ֆիրդուսի թաղամասի (33-րդ թաղամաս) նկատմամբ բացառիկ հանրային գերակա շահ ճանաչելու գործընթացի առնչությամբ։ Ըստ նրա՝ 2007 թ-ից մեկնարկած իրավական խնդիրներից ելնելով թաղամասին առնչվող կառուցապատման ծրագիրը մշուշոտ է, կոռուպցիոն ռիսկեր կան: