fbpx
Աշխարհ

Կանադայում ավելի քան 12 հազար մարդ է տարհանվել հեղեղումների պատճառով

12 հազարից ավելի մարդ Կանադայում տարհանվել է գարնանային հեղեղումների պատճառով: Այս մասին հայտնում է CTV News-ը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ գետերի հեղեղումների պատճառով շարքից դուրս է եկել մոտ 7 հազար տուն։

Ինչպես նշվում է, գարնանային հեղեղումների պատճառով խիստ տուժել են կանադական Քվեբեկ, Օնտարիո և Նյու Բրանսուիք նահանգները։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ավելի քան 7 հազար մարդ տարհանվել է հեղեղումների պատճառով։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ