Կանադայի հարավում տեղի բնակիչ Քլինթ Մասսեն հատուկ տեխնիկայի և 300 բեռնատարների օգնությամբ մեկ շաբաթվա ընթացքում պատրաստել է աշխարհի ամենամեծ լաբիրինթոսը, հաղորդում է CBC News-ը:
Լաբիրինթոսը գործում է հունվարից, սակայն դրա պաշտոնական բացումը տեղի է ունեցել վերջերս:
Երկու մետր բարձրությամբ պատերի ձգվածությունը կազմում է ավելի քան 1300 մետր:
Լաբիրինթոսի մակերեսը կազմում է 2789 քառակուսի մետր, դա 1100-ով ավելի է, քան Սանդեր-Բեյի ռեկորդակրինը, որը կառուցվել էր 2015 թ-ին: