Ձեր նշանակմամբ դարձել եմ Կանանց հարցերով խորհրդի նախագահ, և դա բուռն քննարկումների առիթ է տվել, որովհետև փաստացի տղամարդ է խորհրդի նախագահը։ Այս մասին սյսօր՝ կառավարության հերթական նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ անդրադառնալով Կանանց հարցերով խորհրդին։
Վարչապետն իր հերթին հարցրեց, թե ով պետք է լիներ, իսկ փոխվարչապետը պատասխանեց. «Հուսով եմ, որ ոչ հեռավոր ապագայում կունենանք կին փոխվարչապետ, որը կզբաղվի դրանով»:
Իսկ վարչապետն էլ ասաց, որ ավելի լավ է տղամարդկանց հարցերով խորհուրդ ունենալ։
Ավինյանը նշեց, որ բռնության կանխարգելման, բռնության ենթարկված անձանց վերաբերյալ հարցերը քննարկվել են Կանանց խորհրդում՝ հավելելով, որ ունենալու են թիրախավորված, փաստերի վրա հիմնված անհատական փաթեթներ։
«Մեր ունեցած վիճակագրությունն էլ կբարելավվի։ Կարծում եմ՝ շատ ավելի թիրախավորված կարելի է աշխատել այդ ուղղությամբ»,-ասել է Ավինյանը։