fbpx
Սպորտ

Եթե տղամարդն իրեն կին հռչակի ու մասնակցի կանանց մրցույթներին, ապա կանանց սպորտը կվերանա․ Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առիթ է ունեցել անդրադառնալու սեռը փոխած անձանց, որոնք կարող են մասնակցել տվյալ սեռի ներկայացուցիչների մրցույթներին։

ՌԴ նախագահի խոսքերը փոխանցում է RIA Sport-ը։

Պուտինը նշել է, որ ամեն ինչ պետք է լինի ողջախության սահմաններում։ Նրա խոսքով՝ եթե տղամարդն իրեն կին հռչակի ու, ասենք, մասնակցի կանանց ծանրամարտին, ապա այն ընդհանրապես կդադարի գոյություն ունենալ։

Ռուսաստանի ղեկավարը նաև նշել է, որ ինքը ավանդական մոտեցմանն է կողմ, երբ կինը կին է, իսկ տղամարդը՝ տղամարդ։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ