fbpx
Մարզեր

«Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում Ծաղկաձորում կայացել է թվով 3-րդ ԴԵՄՈ լաբորատորիան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության և Oxygen Foundation Armenia-ի համագործակցությամբ ու Մեծ Բրիտանիայի «Լավ կառավարման հիմնադրամի» ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Կանայք քաղաքականության մեջ» ծրագրի շրջանակներում հունիսի 23-25-ը Ծաղկաձորում կայացել է թվով 3-րդ ԴԵՄՈ լաբորատորիան, որի շրջանակներում Հայաստանի բոլոր մարզերը ներկայացնող 17-62 տարեկան շուրջ 40 մասնակից մշակել են գաղափարներ, որոնք նպաստելու են համայնքային մակարդակում մասնակցային որոշումների կայացման գործընթացին։

Հաղթող ճանաչվեցին բոլոր չորս գաղափարները, որոնք կֆինանսավորվեն ծրագրի կողմից և կիրականացվեն Մալիշկայում, Եղեգնաձորում, Արթիկում, Արարատում և Վանաձորում։

Բոլոր ծրագրային առաջարկները տարբեր մեթոդներով նպաստելու են ՏԻՄ-ի որոշումների կայացմանը համայնքի բնակիչների մասնակցության բարձրացմանը, համայնքում զարգացումների և ծառայությունների վերաբերյալ հետադարձ կապի ապահովմանը, ինչպես նաև բնակչության իրազեկության և քաղաքացիական ինքնագիտակցության բարձրացմանը։ Ծրագրերի իրականացումը կսկսվի օգոստոսի 1-ից և կտևի վեց ամիս։

Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՏԿԵՆ պաշտոնական կայքից։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ