Կանսելուն բուժզննում կանցնի Մանչեսթերում

Թուրինի «Յուվենտուսի» պաշտպան Ժոաու Կանսելուն օգոստոսի 6-ին ժամանել է Մանչեսթեր, որտեղ բուժզննում կանցնի Անգլիայի չեմպիոն և գավաթակիր «Մանչեսթեր Սիթիի» կազմում:

Ավելի վաղ տեղեկացվել էր, որ «Յուվենտուսը» Կանսելուին կփոխանակի «Մանչեսթեր Սիթիի» պաշտպան Դանիլոյի հետ: Պեպ Գվարդիոլայի թիմը նաև 28 միլիոն եվրո կվճարի պորտուգալացի պաշտպանի համար:

Կանսելուն «Մանչեսթեր Սիթիի» հետ կկնքի 5 տարվա պայմանագիր և տարեկան կտանա 4.5 միլիոն եվրո աշխատավարձ:

Ամենաթարմ