Դատարանը մերժել է Իոաննիսյանի գործն ընդդեմ Նարեկ Մալյանի

Հրապարակող՝

Ալեն Սիմոնյանը ոչ թե հերքել, այլ հաստատել է FIP.am-ի հետաքննությունը. Իոաննիսյան

Ամենադիտվածներ

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Աննա Փիլոսյանի նախագահությամբ հրապարակել է Դանիել Իոաննիսյանն ընդդեմ Նարեկ Մալյանի գործով վճիռը։ Հայցվորը պահանջել էր իր պատվի և արժանապատվությանը պատճառված վնասի համար 300.000 ՀՀ դրամի փոխհատուցման պահանջ։

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը վճռել է Դանիել Իոաննիսյանի հայցն ընդդեմ Նարեկ Մալյանի մերժել: Նշենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանի ներկայացուցիչ Էդգար Հակոբյանը հայտնել է, որ Նարեկ Մալյանը 2019 թ. հունվարի 7–ին իր ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով հրապարակայնորեն վիրավորական խոսքեր է արտահայտել Դանիել Իոաննիսյանի հասցեին։

Մալյանն այդ տեսանյութում Իոաննիսյանին անվանել է ստախոս։ Պատասխանողը խնդրել է հայցը մերժել՝ հայցային վաղեմության մեկամսյա ժամկետը պահպանված չլինելու հիմքով:

Ամենաթարմ