ՏԻՄ ընտրություններ․ Կապանում ՔՊ-ն պարտվեց «Շանթ» դաշինքին

Ինչպես արդեն հայտնել էինք՝ երեկ՝ նոյեմբերի 14-ին, Հայաստանի 3 համայնքներում՝ Ստեփանավանում, Իջևանում և Կապանում անցկացվում էին համամասնական ընտրակարգով ՏԻՄ ընտրություններ։

Արդեն հայտնել ենք, որ Ստեփանավանում և Իջևանում ՔՊ-ն հաղթել է մեծ առավելությամբ։ Սակայն պատկերն այլ է Կապանում։

Այստեղ իշխող քաղաքական ուժի հետ պայքարի մեջ էր «Շանթ» դաշինքը, որի ցուցակը գլխավորում էր Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։

Ինչպես տեղեկացնում ենք դաշինքի Facebook-ի էջից՝ իրենց օգտին քվեարկել է շուրջ 14 հազար ընտրող, կամ քվեարկածներիի 70 տոկոսը, իսկ ՔՊ-ի օգտին 5874 ընտրող կամ քվեարկածների 30 տոկոսը։

Ամենաթարմ