fbpx
Աշխարհ

Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը կապել են Ռուսաստանի հետ

Պետդեպարտամենտում հաջողեցրել են Հունաստանի և Թուրքիայի միջև լարվածությունը կապել Ռուսաստանի հետ։ Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը խուսափել է պատասխանել Հունաստանի հասցեին Անկարայի՝ հունական կղզիները ռազմականացնելու մեղադրանքների մասին հարցին՝ վկայակոչելով ռուսական ագրեսիան։

Այն հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը անհանգստանում է Հունաստանի սադրած լարվածությամբ կամ սրացմամբ, Փրայսը պատասխասնել է. «Մեր հիմնական ուղերձն այն է, որ այն դեպքում, երբ Ռուսաստանը հերթական անգամ ներխուժել է ինքնիշխան պետություն, իսկ տրանսատլանտյան հանրությունը և միջազգային հանրույթն աջակցում են Ուկրաինայի ժողովրդին ռուսական ագրեսիայի դեմ, հիմա հայտարարությունների կամ ինչ-որ գործողությունների ժամանակը չէ, դա կարող է ուժեղացնել լարվածությունը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցների միջև։ Մենք շարունակում ենք ՆԱՏՕ-ի գծով մեր դաշնակիցներին համատեղ աշխատանքի կոչ անել՝ տարածաշրջանում խաղաղության և անվտանգության պահպանման և ցանկացած տարաձայնության, որոնք կարող են ծագել նրանց միջև, դիվանագիտական ճանապարհով լուծման համար»։

Հունական կղզիների պատկանելության մասին ԱՄՆ-ի դիրքորոշման վերաբերյալ հարցին նա պատասխանել է, որ ԱՄՆ-ը ՆԱՏՕ-ի գծով դաշնակիցներին կոչ է անում լուծել ցանկացած տարաձայնություն դիվանագիտական ճանապարհով։

«Մենք կարծում ենք, որ պետք է կենտրոնանանք այն հարցի վրա, որը հավաքական սպառնալիք է ներկայացնում մեզ համար, այն է՝ ռուսական ագրեսիայի»։

Թուրքիան ուժեղացրել է սադրիչ հռետորաբանությունը Հունաստանի հանդեպ՝ ընդհուպ մինչև ներխուժման սպառնալիքը։

Անկարան և Աթենքը տասնամյակներ շարունակ տարակարծիք են մի ամբողջ շարք հարցերում, ներառյալ ծովային սահմանները։ Լարվածության վերջին բռնկումը Թուրքիայի և Հունաստանի հարաբերություններում կապված էր այն բանի հետ, որ Անկարան Աթենքին մեղադրում է Էգեյան ծովի կղզիները ռազմականացնելու մեջ, որոնք ապառազմականացվածի կարգավիճակ ունեն, ինչն Աթենքը հերքում է։

Անցած հանգստյան օրերին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարել էր, որ իրավիճակը  ինքնապաշտպանության իրավունք է տալիս և հարցականի տակ է դնում կղզիների ինքնիշխանությունը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ