2021 թվականի սեպտեմբերի 13-ին Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի ՌԴ Նիժնի Նովգորոդի «Մուլինո» զորավարժադաշտում անցկացվելիք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության «Զապադ-2021» համատեղ ռազմավարական զորավարժության ակտիվ փուլի դիտմանը:
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՊՆ պաշտոնական կայքից։
- Նախկինները վախենում են քննիչ հանձնաժողովի ստեղծումից, որովհետև պարզվելու է՝ ով է դավաճանն ու հողատուն
- Եռամսյա վարժական հավաքները շարունակվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
«Այնուհետև, սեպտեմբերի 15-16-ը ՀՀ պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությունը կմասնակցի Դուշանբեում կայանալիք ՀԱՊԿ-ի կանոնադրային մարմինների (արտաքին գործերի նախարարների, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի) համատեղ, ինչպես նաև հավաքական անվտանգության վեհաժողովի նիստերին», – ասվում է ՊՆ հաղորդագրության մեջ: