fbpx
Սպորտ

Կարապետյանը՝ տրանսֆերային շուկայում ռուսական ակումբների ծախսերի մասին

Կարող եմ ասել, որ փողերը գոլեր չեն խփում։ Այս մասին ասել է Հայաստանի հավաքականի ու «Սոչի»-ի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանն՝ մեկնաբանելով տրանսֆերային շուկայում ռուսական ակումբների ծախսերը:

Նշենք, որ հայ ֆուտբոլիստը հաղթական գոլի հեղինակ էր դարձել ՌՊԼ-ի 10-րդ տուրի՝ Մոսկվայի «Դինամո»-ի դեմ խաղում։

««Դինամո»-ն ամռանը ավելի քան 30 միլիոն եվրո գումար է ծախսել։ Կարող եմ ասել, որ փողերը գոլեր չեն խփում: Պետք է լավ թիմ հավաքել:

Նույն «Սպարտակ»-ը շատ գումարներ է ծախսել, ու տեսեք, թե որ հորիզոնականում է: Մյուս կողմից նայեք «Ուֆա»-ին, որը գրեթե առանց լուրջ ծախսերի հիանալի արդյունքներ է գրանցում»,-ասել է Կարապետյանը։ Այս մասին հաղորդում է iz.ru-ն:

Հավելենք, որ 10 տուրից հետո «Սոչի»-ն 12-րդ հորիզոնականում է:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ