fbpx
Սպորտ

Կարասկոն կարող է կարիերան շարունակել Եվրոպայում

Արդեն այս ձմեռվանից «Դալիան Յիֆան»-ի կիսապաշտպան Յանիկ Ֆերեյրա Կարասկոն կարող է խաղալ Անգլիայի առաջնությունում: Այս մասին հաղորդում է Daily Mail- ը:

Մադրիդի «Ատլետիկո»-ի նախկին կիսապաշտպան Կարասկոն կարող է դառնալ «Քրիսթալ Փելաս»-ը համալրող ֆուտբոլիստներից մեկը, քանի որ լոնդոնյան ակումբի գլխավոր մարզիչ Ռոյ Հոջսոնը մտադիր է ուժեղացնել իր թիմը մեծ թվով վնասվածքների պատճառով։

Բելգիացու՝ Անգլիա տեղափոխելու գլխավոր խնդիրներից մեկը նրա աշխատավարձն է, որը շաբաթական ավելի քան 210 հազար եվրո է: Ամենայն հավանականությամբ, «Քրիսթալ Փելասը» չի ցանկանա այդքան գումար վճարել 26-ամյա ֆուտբոլիստին:

Հաղորդվում է, որ Կարասկոն այժմ Բելգիայում է և ինքնուրույն է մարզվում, քանի որ ցանկանում է մոտ ապագայում որոշել իր ֆուտբոլային ապագան: Ֆուտբոլիստի պայմանագիրը չինական ակումբի հետ ավարտվում է 2022-ի վերջին:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ