Հուլիսի 1-ին փոխվարչապետի պաշտոնակատարի գրասենյակը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է․
«Հայաստանի Հանրապետության կառավարությունը` հանձին փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի, փոխըմբռնման հուշագիր է ստորագրել «Միջազգային իրավունքի և քաղաքականության կենտրոն» հիմնադրամի հետ: որ հուշագրի համաձայն՝ կողմերը համագործակցելու են Արցախյան հիմնախնդրի, այդ թվում՝ 2020թ. սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում թույլ տրված միջազգային իրավունքի խախտումների առնչությամբ անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու նպատակով:
- Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումն է ստացել
- Տիգրան Ավինյանը Լոռու փոխմարզպետին ազատել է պաշտոնից և այլ պաշտոնի նշանակել
Հիմնադրամը կառավարությանը տրամադրելու է աջակցություն միջազգային իրավադիվանագիտական հարցերի առնչությամբ՝ նպաստելով իրավական դիվանագիտության զարգացմանը, օժանդակելով միջազգային իրավական գործընթացների իրականացմանը, և աջակցելով կառավարությանը ռազմավարական հաղորդակցման հարցերում»:
