fbpx
Կառավարություն

14:40 14/8/2019

Կառավարությունում քննարկվել են Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիային վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ա. Ի. Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիայի (Երևանի ֆիզիկայի ինստիտուտ) հետագա գործունեությանը և, մասնավորապես, վերջերս գործարկված ցիկլոտրոնի՝ արագացուցչի կիրառմանը վերաբերող հարցեր:

Մտքերի փոխանակությունը ծավալվել է արագացուցչի՝ գիտական, հետազոտական, առողջապահական, տնտեսական, տեխնոլոգիական նպատակներով կիրառման հեռանկարների շուրջ: Այս համատեքստում արծարծվել են նշված բաղադրիչներով շղթայի ստեղծման տարբերակներին, ներդրումային և ենթակառուցվածքային հնարավորություններին առնչվող հարցեր:

Վարչապետ Փաշինյանը նշել է՝ պետք է համալիր լուծում մշակել, որը կներառի գիտահետազոտական, առողջապահական, տեխնոլոգիական, տնտեսական բաղադրիչների զարգացումը և եկամուտների գեներացումը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է շարունակել քննարկումները այս տրամաբանության ներքո և երկամսյա ժամկետում ներկայացնել արդյունավետ մոդելների տարբերակներ:

Վերեվ