fbpx
Կառավարություն

136 միլիոն դրամ կտրամադրվի 49 տնտեսվարողների

Հայաստանի կառավարության որոշման համաձայն՝ այսօր 136 միլիոն դրամ պարտքեր ու տույժեր ներվեցին այն 49 տնտեսվարողներին, որոնք պետական աջակցությամբ ներկրել էին տոհմական երինջներ, բայց կաթի ցածր գների պատճառով չէին կարողացել ժամանակին կատարել վճարումները, ընկել էին տուգանքների տակ։

Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ այդ տնտեսվարողների ընդհանուր պարտքը 1 միլիարդ դրամից ավելի է, սակայն եթե նշված 136 միլիոն դրամը ներվի, ապա նրանք կկարողանան վճարել մնացած` մոտ 890 միլիոն դրամ պարտքերը և ստիպված չեն լինի ավելի ցածր գնով այլ տնտեսվարողների վաճառել իրենց ունեցվածքը։

 

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ