Կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը գրում է.
Կառավարությունը հաստատեց Դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավման ծրագրում ընդգրկված 26 գերակա դպրոցների ցանկը, որոնք ենթակա են առաջնահերթ կարգով ուժեղացման կամ նորի կառուցման:
Ծրագրով ակնկալվում է սեյսմիկ առումով անվտանգ դպրոցներում սովորողների քանակի ավելացում 10.626-ով:
- Սասունիկի Գևորգ Չաուշի անվան միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզ
- Օհանավանի Սուրեն Ավետիսյանի անվան միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզ
- Շենավանի միջնակարգ դպրոց, Արագածոտնի մարզ
- Փոքր Վեդի համայնքի միջնակարգ դպրոցի շենք, Արարատի մարզ
- Վանաշենի միջնակարգ դպրոց, Արարատի մարզ
- Հովտաշատ համայնք միջնակարգ դպրոցի շենք, Արարատի մարզ
- Հայանիստի միջնակարգ դպրոց, Արարատի մարզ
- Մասիսի թիվ 3 հիմնական դպրոց, Արարատի մարզ
- Այգեստան համայնքի միջնակարգ դպրոց, Արարատի մարզ
- Պտղունքի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզ
- Փարաքարի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզ
- Ջրարբի միջնակարգ դպրոց, Արմավիրի մարզ
- Մրագաշատի Միհրան Մաղաքյանի անվան թիվ 2 միջնակագ դպրոց, Արմավիրի մարզ
- Հրազդանի թիվ 2 հիմնական դպրոց, Կոտայքի մարզ
- Աբովյան թիվ 2 հիմնական դպրոց, Կոտայքի մարզ
- Կամարիսի միջնակարգ դպրոց, Կոտայքի մարզ
- Վանաձորի Րաֆֆու անվան թիվ 19 հիմնական դպրոց, Լոռու մարզ
- Օձունի թիվ 2 միջնակարգ դպրոց, Լոռու մարզ
- Ալավերդու թիվ 2 դպրոց, Լոռու մարզ
- Գեղհովիտ գյուղի N 2 միջնակարգ դպրոց, Գեղարքունիքի մարզ
- Ճամբարակի N 1 հիմնական դպրոց, Գեղարքունիքի մարզ
- Գանձաքարի միջնակարգ դպրոց, Տավուշի մարզ
- Ազատանի միջնակարգ դպրոցի 2-րդ մասնաշենք, Շիրակի մարզ
- Արթիկի թիվ 2 հիմնական դպրոց, Շիրակի մարզ
- Վայքի հիմնական դպրոց, Վայոց ձորի մարզ
- Գետափի միջնակարգ դպրոց, Վայոց ձորի մարզ
