Կառավարությունը այսօրվա ապրիլի 9-ի նիստում որոշում կայացրեց Արցախի Հանրապետությանը գույքի նպատակային նշանակության օգտագործման պայմանով ՀՀ ԱԻՆ-ին պատկանող «Տոյոտա (Land Cruiser 4.0)» ավտոմեքենան նվիրաբերել ԱՀ-ին:
Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ փրկարարական ծառայողներն իրենց պարտականությունների կատարման ժամանակ իրականացնում են օրենքներով և այլ իրավական ակտերով սահմանված բազմաթիվ գործառույթներ: Գույքի նվիրաբերությամբ ակնկալվում է, որ Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության կողմից այն կօգտագործվի ի նպաստ ոլորտը կարգավորող օրենսդրությամբ սահմանված և իր կանոնադրական խնդիրներից ու նպատակներից բխող գործառույթների իրականացմամբ: