fbpx
Իրավական

Կառավարությունը որոշեց փոփոխություններ կատարել ՀՀ քրեակատարողական օրենքում

Կառավարությունը որոշեց ՀՀ քրեակատարողական օրենսգրքում, ինչպես նաև «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում կատարել համապատասխան լրացումներ և փոփոխություններ:

Նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

Նախատեսել, որ ազատությունից զրկված անձի նկատմամբ տույժի միջոցները կիրառելիս հաշվի են առնվում ոչ միայն խախտումը կատարելու հանգամանքները, դատապարտյալի անձը և նրա վարքագիծը՝ նախքան խախտումը կատարելը, այլ նաև տույժի միջոցի կիրառմամբ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու ողջամիտ անհրաժեշտությունը:

Նախատեսել, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում մեխանիկորեն արգելվում է անձի աշխատելը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատժախցում գտնվելու ժամանակամիջոցում անձն օբյեկտիվորեն չի կարող աշխատել:

Նախատեսել, որ պատժախուց տեղափոխելու դեպքում անձի մի շարք իրավունքներ ոչ թե ենթարկվում են մեխանիկական սահմանափակման, այլ արող են սահմափակվել միայն բավարար հիմքերի առկայության դեպքում:

Միասնականացնել ՀՀ քրեակատարողական օրենսգրքում և «Ձերբակալված և կալանավորված անձանց պահելու մասին» ՀՀ օրենքում պատժախուց տեղափոխված անձանց նկատմամբ կիրառվող սահմանափակումների ծավալը:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ