fbpx
Քաղաքականություն

Կառավարությունից ԱԺ կգնան Արարատ Միրզոյանը, Մխիթար Հայրապետյանն ու Լիլիթ Մակունցը

Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարաեց, թե ովքեր են կառավարությունից Ազգային ժողով գնալու։

«Մեր գործընկերներից երեքը ստանալու են ԱԺ պատգամավորական մանդատ՝ Արարատ Միրզոյանը, Սփյուռքի նախարարի պաշտոնակատար Մխիթար Հայրապետյանը և Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցը», – ասաց նա։

Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց նրանց կառավարությունում համատեղ աշխատանքի համար։

«Կարծում եմ՝ արժի նրանց ծափահարել», – ասաց Նիկոլ Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պաշտոնակատարն ընդգծեց՝ քանի որ կառավարության անդամները գնում են ԱԺ, այդ պատճառով էլ կառավարության այսօրվա նիստի օրակարգը «տխուր է ու թեթև»։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ