Կառավարությունը մայիսի 2-ի նիստում որոշում կայացրեց պահուստային ֆոնդից 79 մլն 574.8 հազար դրամ հատկացնել Արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչության կադրերի ռեզերվում գրանցված քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրությունն իրականացնելու ու պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարման նպատակով:
Ըստ որոշման հիմնավորման, «Տեսչական մարմինների մասին» ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն դադարեցվել է ԱԻՆ կազմում գործող «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության գործունեությունը` տեսչական վերահսկողության գործառույթը վերապահելով ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնին:
Նախարարության գլխավոր քարտուղարի հրամանով «Պետական հրդեհային և տեխնիկական անվտանգության» տեսչության թվով 104 քաղաքացիական ծառայողները գրանցվել են քաղաքացիական ծառայության կադրերի ռեզերվում:
Անհրաժեշտություն է ծագել վերոնշյալ քաղաքացիական ծառայողների երեք ամսվա վարձատրությունը, պարգևատրումը և պաշտոնից ազատված քաղաքացիական ծառայողների վերջնահաշվարկի վճարումը իրականացնելու նպատակով պահուստային ֆոնդից ԱԻՆ-ին հատկացնել 79 574.8 հազար դրամ։