Հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք և 1 մահ. ՀՄՏԿ

Ամենադիտվածներ

Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը Facebook-ում նոր տեղեկատվություն է հայտնել Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների մասին:

Կենտրոնը մասնավորապես գրել է.

Ապրիլի 9-ի դրւթյամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք, առողջացել է ևս 11 մարդ:

«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում արձանագրվել է մահվան դեպք։ 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, հաստատված երկկողմանի թոքաբորբ։ Բացի այդ, տղամարդն ունեցել է ուղեկցող խրոնիկ հիվանդություններ՝զարկերակային գերճնշում, շագանակագեղձի ադենոմա։

Հայտնենք, որ այժմ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 937 դեպք, և մահացել է 11 մարդ:

|
Հրապարակող:Ազատ TV Խմբագրություն

Ամենաթարմ