ԲՈԿ նախկին նախագահ Սմբատ Գոգյանը Facebook-ի իր էջում գրել է․
«Թե դպրոցում դասերն օնլայն լինեին, ապա հիմա դժգոհությունների մեծ ալիք կլիներ։
Փոխարենը հոկտեմբերի կեսերից մինչև նոյեմբերի կեսերը 4 շաբաթ արձակուրդ է (հետոն էլ պարզ չի) ու ոնց որ թե հանրությունը գոհ է։
Կարելի՞ է արդյոք ենթադրել, որ կրթության պահանջ չկա, կարևորը առօրյան չխաթարվի։ Թե՞ պարզապես պատերազմական իրավիճակում կրթության դերն ավելի կարևորելու փոխարեն անցել է երրորդ պլան»։

