Ֆինլանդիայի Ռովանիեմի քաղաքում շարունակվում է ծանրամարտի մինչև 20 և մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը:
Մրցելույթ են ունեցել Մ23 տարեկան 89 կգ քաշային տղաները: Այս քաշային կարգում Հայաստանը ներկայացնում է Կարեն Ավագյանը:
Հայաստանի մարզիկը արդեն նվաճել է փոքր ոսկե մեդալ պոկում վարժությունում առաջին մոտեցմամբ սանձելով 165 կգ կշռող ծանրաձողը:
Երկրորդ տեղում է 163 կգ արդյունքով վրացի Ռևազ Դավիտաձեն: Քիչ հետո մարզիկները ուժերը փորձելու են հրում վարժությունում: