«Կարեն Ղազարյանի ծնողների դիմումը ստացել եմ, հանձնարարել եմ, որ այդ հանդիպումը կազմակերպեն», – Նիկոլ Փաշինյան

Ամենադիտվածներ

«Կարեն Ղազարյանի ծնողների դիմումը ստացել եմ, հանձնարարել եմ, որ այդ հանդիպումը կազմակերպեն», – Նիկոլ Փաշինյան

Վարչապետի պաշտոնակատարը Ադրբեջանում գերության մեջ գտնվող Կարեն Ղազարյանի ու վերջինիս ծնողների գործողությունների մասին.

«Կարեն Ղազարյանի ծնողների դիմումը ստացել եմ, հանձնարարել եմ, որ այդ հանդիպումը կազմակերպեն: Կինս երկու անգամ այցելել է այդ ընտանիքին, երբեք էլ այդ հարցը մեր ուշադրությունից դուրս չի եղել: Սակայն նրանց ակցիան հարցեր առաջացրեց, թե ում դեմ էր ուղղված այն, եթե Ադրբեջանի իշխանությունների, ապա ինչո՞ւ է փակվում այդ ճանապարհը, որի փակումն ընդհանրապես Ադրբեջանի ռազմավարական նպատակներից մեկն էր: Եթե մեր դեմ էր ակցիան, թե ինչու բավարար ուշադրություն չենք դարձնում խնդրին, ապա հարց է ծագում, թե ինչու է այդ դեպքում վարչապետի կինը երկու անգամ այցելում նրանց: Եթե խոսքն այն մասին է, որ Հայաստանը պետք է ջանքեր գործադրի, ապա, այո, բայց արդյոք այդ գործընթացը պետք է համապատասխան լինի Հայաստանի շահերին: Սրանք հարցեր են, որոնք պարզ չեն: Նույն կարգավիճակում գտնվող տղա էլ ունենք Ադրբեջանում, ինչո՞ւ նրա համար ճանապարհներ չեն փակվում, որովհետև որբանոցի տղա՞ է, մենք ա՞յս տրամաբանությամբ ենք աշխատում:

Ադրբեջանն առաջարկում է «բոլորը բոլորի դիմաց» փոխանակում: Մենք պե՞տք է գնանք դրան: Արցախում գտնվող երկու ադրբեջանցիներից մեկը դատապարտվել է ցմահ, մյուսը՝ 20 տարով ազատազրկվել է, որովհետև նրանք երկու մարդ են սպանել և մեկ մարդու վիրավորել: Մենք համաձա՞յն ենք ևս երկու Ռամիլ Սաֆարով վերադարձնելու Ադրբեջանին»:

|
Խմբագրական ներդրում:Ազատ TV Խմբագրություն
|
Հրատարակիչ:Ազատ TV

Ամենաթարմ

}// Handle language redirects const langLink = e.target.closest(".azat-switcher-item a"); if (langLink) { e.preventDefault(); e.stopPropagation();const origin = window.location.origin; const path = window.location.pathname; const lang = langLink.getAttribute("data-lang");// Determine current active language of the page: let currentLang = "am"; if (path.startsWith("/en/") || path === "/en") { currentLang = "en"; } else if (path.startsWith("/ru/") || path === "/ru") { currentLang = "ru"; }let newPath = path;if (currentLang === "en" && lang === "ru") { newPath = path.replace("/en/", "/ru/"); } else if (currentLang === "ru" && lang === "en") { newPath = path.replace("/ru/", "/en/"); } else if (currentLang === "en" && lang === "am") { newPath = path.replace("/en/", "/"); } else if (currentLang === "ru" && lang === "am") { newPath = path.replace("/ru/", "/"); } else if (currentLang === "am" && lang === "en") { newPath = "/en" + path; } else if (currentLang === "am" && lang === "ru") { newPath = "/ru" + path; }window.location.href = origin + newPath; } }); })();