fbpx
Մշակույթ

Ստեփանակերտում բեմադրվել է Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)

Ստեփանակերտի «Վալլեքս Գարդեն Հոթել» հյուրանոցային համալիրի հրապարակում նախօրեին Արշակ Բուրջալյանի անվան երաժշտական թատերախմբի կատարմամբ բեմադրվել է «Անուշ» օպերային ներկայացումը:

«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Վալլեքս» բարեգործական հիմնադրամի տնօրեն Վահրամ Ավագյանն ասել է, որ հիմնադրամի առաջնահերթությունների շարքում է ազգային և մշակութային արժեքների պահպանությունը:

«Ի լրումն այն շինարարական աշխատանքների, բարելավմանն ուղղված ծրագրերի, որոնք «Վալլեքս» բարեգործական հիմնադրամն իրականացնում է իր հիմնադիր «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ հարակից համայնքներում, մենք անհրաժեշտ ենք համարում տարաբնույթ միջոցառումներով մշակութային կյանքը ևս հարստացնել: Միջոցառումները դարձել են պարբերական և, հիմնադրամի հայտարարած պարտավորությունն է այս պարբերականությունը հավերժացնել: Պատմական Վարարակնի հայահունչ վերանվանման 96-ամյակի առթիվ ներկայացվում է գրական աշխարհում մեր ազգային այցեքարտը դարձած Արմեն Տիգրանյանի անմահ ստեղծագործությունը»,- նշել է Վ. Ավագյանը:

Իր հերթին Արշակ Բուրջալյանի անվան դրամատիկական թատերախմբի գեղարվեստական ղեկավար Արսեն Ղազարյանն ասել է, որ տարին հոբելյանական է, և այս ընթացքում առիթ ենք ունեցել տոնելու մեր բազմաթիվ մեծերի ծննդյան տարեդարձները:

«Սա մի յուրօրինակ խոնարհում է Հովհաննես Թումանյանի 150-ամյակին և հայկական օպերային թատրոնի հիմնադիր, ռեժիսոր Արշակ Բուրջալյանի 140-ամյակին: «Վալլեքս» բարեգործական հիմնադրամն իր գործունեության ողջ ընթացքում հանդես է եկել մշակութային նախաձեռնությունների հովանավորությամբ, որը հնարավորություն է տալիս ազգային մշակույթը ներկայացնել արցախյան հանդիսատեսին:

Պատիվ ունենք ներկայացնելու Արմեն Տիգրանյանի «Անուշ» օպերան: Թումանյանական պոեմի բացառիկ գեղարվեստական նկարագրողական պատկերները փորձել ենք ներդաշնակեցնել տիգրանյանական օպերայի հրաշք բեմադրության մեջ», – ավելացերլ է Ա. Ղազարյանը:

ԹԱՐՄ ԼՈւՐԵՐ

Վերեվ