Կարևոր է ՀԱՊԿ-ի մասին տեղեկատվության մանիպուլյացիայից խուսափելը: Այս մասին այսօր «Կովկասի տարածաշրջանում ՀԱՊԿ-ի դերը» թեմայով կլոր սեղան-քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:
Նա նկատեց, որ նման իրավիճակից խուսափելու համար կարևոր է ապահովել հասարակության հասանելիությունը օբյեկտիվ տեղեկատվության նկատմամբ, քանի որ դա կբարձրացնի նաև երկրում ՀԱՊԿ-ի դրական իմիջը:
«Նման միջոցառումները շատ կարևոր են ակտուալ խնդիրների տեսանկյունից, որոնք դրված են ՀԱՊԿ-ի առաջ միջազգային և տարածաշրջանային անվտանգության ոլորտում, ինչպես նաև կազմակերպության գործունեության օբյեկտիվ լուսաբանման տեսանկյունից»,-ասաց դեսպանը:
Հիշեցնենք, որ 2018 թվականին իշխանափոխությունից հետո Հայաստանը հետ կանչեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին՝ կապված նրա նկատմամբ հարուցված քրեական գործի հետ: