fbpx
Քաղաքականություն

Հայաստանը կարևորում է Կանադայի հետ հարաբերությունները․ Սարգսյանը՝ Թրյուդոյին

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյին:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից։

Սարգսյանի ուղերձում մասնավորապես ասվում է.

«Հայաստանը կարևորում է Կանադայի հետ գործընկերային հարաբերությունները, որոնք մշտապես աչքի են ընկել փոխադարձ վստահությամբ և դրանք խորացնելու անկեղծ ցանկությամբ:

Ջերմությամբ եմ հիշում ՄԱԿ-ի 26-րդ գագաթնաժողովի (COP 26) շրջանակում կայացած մեր բովանդակալից զրույցը, որը հնարավորություն ընձեռեց մտքեր փոխանակելու երկկողմ համագործակցության ընդլայնման և ամրապնդման հեռանկարների, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ:

Լիահույս եմ, որ Գլազգոյում տեղի ունեցած մեր հանդիպումը նոր լիցք կհաղորդի երկու երկրների հարաբերություններին, և համատեղ ջանքերով կնպաստենք Հայաստանի և Կանադայի միջև առկա օրակարգի ընդլայնմանն ու ապագային միտված նախաձեռնությունների իրականացմանը»:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ