«Վիլյառեալի» դեմ Պրիմերայի երրորդ տուրի խաղում խաղից հեռացվել էր ուելսի կիսապաշտպան Գարեթ Բեյլը: «Արքայական» ակումբը փորձել է վիճարկել Գարեթ Բեյլի որակազրկումը։
AS-ը հաղորդել է, որ Մադրիդի «Ռեալը» բողոք է ներկայացրել ուելսցու կարմիր քարտի դեմ, սակայն բողոքը մերժվել է կարգապահական կոմիտեի կողմից: Բացի որակազրկումից, «Ռեալը» պարտավորվում է վճարել 350 եվրո տուգանք, իսկ Բեյլը՝ 600 եվրո:
Հաջորդ տուրում «սերուցքայինները» սեփական դաշտում կընդունի «Լևանտեին»։