fbpx
Քաղաքականություն

Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվել է մեկ հայի ու ադրբեջանցու հայրենադարձում

Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, հայտնում են ԿԽՄԿ երևանյան գրասենյակից։

«Հունիսի 28-ին ԿԽՄԿ աջակցությամբ տեղի է ունեցել մեկ հայի ու մեկ ադրբեջանցու հայրենադարձում։ Գործողությունը տեղի է ունեցել իշխանությունների համաձայնությամբ»,- հայտնել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։

Հայաստանից Ադրբեջան է վերադարձվել այս տարվա մարտի 16-ին Հայաստանի հյուսիսարևելյան սահմանը հատելիս ձերբակալված Ադրբեջանի քաղաքացի Էլվին Հիբրագիմովը։

Զառա Ամատունու խոսքով՝ գործողությունը տեղի է ունեցել պետական սահմանի Իջևանի հատվածում։

Ադրբեջանում շարունակում են մնալ Հայաստանի քաղաքացիներ Արսեն Բաղդասարյանը և Կարեն Ղազարյանը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ