հայրենադարձություն
Ուկրաինան հայտնում է 175 զինծառայողի վերադարձի մասին փոխանակման արդյունքում
Կիևը հաստատում է 175 ուկրաինացի զինծառայողի և 7 քաղաքացիական անձի վերադարձը Ռուսաստանի հետ ռազմագերիների փոխանակման շրջանակներում։ Վերադարձածներից ամենաերիտասարդը 22, իսկ ամենատարեցը 63 տարեկան է։
Կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ
Փոխվարչապետի գրասենյակից հայտնում են, որ օգոստոսի 20-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել քննարկում հայրենադարձության վերաբերյալ: Փոխվարչապետը ընդգծել է, որ պետք է ապահովել հայրենադարձների համար արդեն իսկ առկա տարբեր ծրագրերի փոխգործելիությունը, անհրաժեշտության դեպքում ստեղծել նորերը և արդյունքում մեկ միասնական փաթեթ մշակել: Ծրագրերը պետք է ունենան թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ բաղադրիչ: Հանդիպման մասնակիցները անդրադարձել…
Ուրախ կլինենք Քիմ Քարդաշյանին Հայաստանում տեսնել որպես ներդրողի․ վարչապետ
Քիմ Քարդաշյանն հայտնել է, որ ծրագրում է բիզնես սկսել Հայաստանում, և մենք ուրախ կլինենք տեսնել նրան Հայաստանում ոչ միայն որպես հեռուստաաստղի, այլև որպես ներդրողի։ Այս մասին երեկ՝ նոյեմբերի 21-ին, Իտալիայի Քաղաքական հետազոտությունների միջազգային ինստիտուտում իր ելույթի ժամանակ ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Պատասխանելով այն հարցին, թե ծրագրո՞ւմ է արդյոք իր կառավարությունը կոչ անել հայերին…
Տեղի է ունեցել ԱԺ մշտական հանձնաժողովի նիստ
ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովն այսօրվա նիստում կայացրեց հետևյալ որոշումները. 1. Երկրորդ ընթերցմամբ ընդունեցինք «Ֆիզիկական կուլտուրայի և սպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին պատգամավորներ Արտակ Մանուկյանի և Արսեն Ջուլֆալակյանի նախագիծը: 2. Ստեղծեցինք աշխատանքային խումբ, որը պիտի զբաղվի Հայրենադարձության մասին օրենքի նախապատրաստման աշխատանքներով: Նիստի ավարտին հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես…
Հայրենադարձության մասին օրենքի նախագծի մշակման համար ձևավորվելու է աշխատանքային խումբ. Հայրապետյան
Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովում քննարկումներ են ընթանում Հայրենադարձության մասին օրենքի շուրջ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը: «Այսպես, օգոստոսի 30-ին ԵՊՀ Սփյուռքագիտության ամբիոնի վարիչ Արման Եղիազարյանի, Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի…
Կարմիր խաչի աջակցությամբ իրականացվել է մեկ հայի ու ադրբեջանցու հայրենադարձում
Այսօր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աջակցությամբ Հայաստան է վերադարձվել 2017թ. հունիսի 20-ին Ադրբեջանում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը, հայտնում են ԿԽՄԿ երևանյան գրասենյակից։ «Հունիսի 28-ին ԿԽՄԿ աջակցությամբ տեղի է ունեցել մեկ հայի ու մեկ ադրբեջանցու հայրենադարձում։ Գործողությունը տեղի է ունեցել իշխանությունների համաձայնությամբ»,- հայտնել է ԿԽՄԿ երևանյան գրասենյակի հաղորդակցման ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին։ Հայաստանից Ադրբեջան է…






