fbpx
Արցախ

Հայկական կարմիր խաչը 376 միլիոն ՀՀ դրամից ավելի հատկացրել է տեղահանված 12 հազարից ավելի անձի

karmir-xach

Հայկական Կարմիր խաչի ընկերությունը, միանալով Ղարաբաղյան հակամարտության սրացման հետևանքով Հայաստան տեղափոխված անձանց հյուրընկալող ընտանիքներին տրամադրվող դրամական աջակցության ՀՀ Կառավարության ծրագրին, ս․թ․ մարտ-ապրիլ ամիսներին՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ համագործակցությամբ և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ֆինանսավորմամբ, 376 միլիոն 330 հազար ՀՀ դրամ է հատկացնում 12 544 անձի համար (30 000 ՀՀ դրամ յուրաքանչյուր չափահաս հյուրընկալվողի համար)։ Այս մասին հայտնում են Հայկական Կարմիր խաչի ընկերությունից։

Առաջնահերթություն է տրվել ՀՀ Սյունիքի և Տավուշի մարզերին։

Ծրագրում ընդգրկվելու համար հյուրընկալող ընտանիքները գրանցվել են նախապես՝ համապատասխան հայտ լրացնելով ՀՀ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Սոցիալական ապահովման ծառայության կայքէջում։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ