ԱՄՆ Նյու Յորք քաղաքում հայտարարվել է արտակարգ իրավիճակ՝ կարմրուկի համաճարակի պատճառով:
Այս պահի դրությամբ 285 մարդ հոսպիտալացվել է, 21-ի վիճակը ծայրահեղ ծանր է:
Նյու Յորքի քաղաքապետ Բիլ դե Բլազիոն հայտարարել է, որ կարմրուկի դեմ պատվաստումից հրաժարվող քաղաքացիները կտուգանվեն ավելի քան 1000 դոլարով:
Նշվում է, որ համաճարակի բռնկման պատճառը՝ աղանդավորական շրջաններում կարմրուկի դեմ պատվաստվելուց համատարած հրաժարվելն է։