Թուրքիայի ընդդիմադիր քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության (HDP-ԺԴԿ) Դիարբեքիրի շրջանից ընտրված խորհրդարանի (մեջլիս) հայ պատգամավոր Կարո Փայլանն իր Twitter-ի էջում գրառում է կատարել՝ քննադատելով թուրքական կառավարության վարած տնտեսական քաղաքականությունը։
«Մինչ աշխարհում տոկոսադրույքները մոտելում են զրոյի, մեր երկրի գանձարանի դոլարային պարտատոմսերը տալիս են 9% տոկոսադրույք, իսկ մեր բանկերի դոլարային պարտատոմսերը տալիս են 12% տոկոսադրույք:
Բայց ոչ ոք նրանց երեսին չի նայում։ Ինչո՞ւ։ Որովհետև պալատական ռեժիմի հանդեպ վստահություն չունեն։ Դոլարի պահուստները նվազում են։ Կամ մեզ սնանկացնելու են կամ նորից դիմելու են ԱՄՀ-ին»։
Dünyada faizler sıfıra yakınken, Ülkemizin hazinesinin dolar tahvilleri %9 faiz, bankalarımızın dolar tahvilleri %12 faiz veriyor.
Yine de yüzlerine bakan yok.
Neden?
Çünkü Saray rejimine güven yok!
Dolar rezervleri eriyor.
Ya İMF’ye gidecekler, ya bizi iflas ettirecekler.— Garo Paylan – Կարօ Փայլան (@GaroPaylan) April 8, 2020