ՀՀ կառավարության ասյօրվա նիստում անդրադարձ եղավ դիմակների կրման պահանջին։
Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին հարց ուղղեց, թե արդյո՞ք հնարավոր է, որ կորոնավիրուսի հիվանդացության նվազմամբ և դրական դինամիկայով պայմանավորված՝ բացօթյա տարածքներում դիմակ դնելու պահանջը վերացվի։
Ինչին ի պատասխան Ավանեսյանը նշեց, որ հակահամաճարակային բոլոր միջոցառումներն ըստ իրավիճակի են կիրառվում և շատ ճկուն կերպով փոփոխվում են։ Նախարարն ընդգծեց, որ այդ սահմանափակումներն ուղիղ էֆեկտ են տալիս և եթե դրական դինամիկան շարունակվի, հնարավոր է, որ դիմակ կրելու ռեժիմը թեթևացվի։