fbpx
Սպորտ

Ռաբյոն կարող է կարիերան շարունակել Լոնդոնում

«Յուվենտուսի» և Ֆրանսիայի հավաքականի կիսապաշտպան Ադրիեն Ռաբյոն կարող է կարիերան շարունակել «Տոտենհեմում», հայտնում է լրագրող Մարկո Կոնտերիոն։

Ըստ աղբյուրի՝ անգլիական ակումբը ֆրանսիացի կիսապաշտպանի տրանսֆերի գլխավոր հավակնորդն է։

Իտալական ակումբի գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին դեմ չի լինի Ռաբիոյի հեռանալուն, բայց ցանկանում է, որ ֆուտբոլիստը մնա թիմում մինչև մրցաշրջանի ավարտը։

Ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում անցկացրել է 16 հանդիպում «Յուվենտուսի» կազմում՝ դառնալով 5 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ