fbpx
Առողջապահություն

Ինչո՞վ կարող է բուսակերությունը վտանգավոր լինել կանանց համար

Միջին տարիքի կանանց մոտ, ովքեր երբեք միս չեն ուտում, ազդրի կոտրվածք ստանալու հավանականությունը կարող է ավելի մեծ լինել, քան այն կանանց մոտ, ովքեր կանոնավոր կերպով միս կամ ձուկ են ուտում, պարզել են գիտնականները BMC Medicine ամսագրում հրապարակված նոր հետազոտության մեջ:

Հետազոտողները կասկածում են, որ մարմնի ցածր զանգվածի ինդեքսը և սննդանյութերի պակասը որոշակի դեր են խաղում:

ՄԶԻ-ն օրգանիզմում ճարպի քանակության գնահատումն է, որը հիմնված է քաշի և հասակի վրա: Հետազոտությանը մասնակցած բուսակերների միջին ՄԶԻ-ն մի փոքր ավելի ցածր էր, քան միս ուտողների մոտ:

Հետազոտության հեղինակ, Անգլիայի Լիդսի համալսարանի Սննդի գիտության և սննընդունման դպրոցի գիտությունների դոկտոր Ջեյմս Վեբսթերը բացատրել է, որ ավելի քիչ ճարպային զանգված ունեցող մարդիկ ընկնելիս ավելի քիչ ամորտիզացիա ունեն, իսկ ընկնելը ազդրի կոտրվածքների 90 տոկոսի պատճառն է։

Վեբսթերը թվարկել է այն քայլերը, որոնք բուսակերները կարող են ձեռնարկել իրենց ոսկորները ավելի լավ պաշտպանելու համար. դա առողջ քաշի պահպանումն է։

Բացի այդ, շատ մրգեր և բանջարեղեն, ընկույզներ, լոբազգիներ և ամբողջական ձավարեղեն ուտելն ապահովում է ոսկորների առողջության և կոտրվածքների կանխարգելման համար անհրաժեշտ սննդանյութերի մեծ մասը, ավելացրել է նա։

Ծխելուց և չափից շատ ալկոհոլ օգտագործելուց հրաժարվելը և կանոնավոր մարզվելը ևս կօգնեն պահպանել ոսկորների ամրությունը։

ԱՄԵՆԱԴԻՏՎԱԾՆԵՐԸ

ՎԵՐ