Մագուայերը կարող է զրկվել Յունայթեդի ավագի թևկապից

«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Հարի Մագուայերը կարող է հաջորդ մրցաշրջանում կորցնել ավագի թևկապը: Լրագրող Ռոբ Դոուսոնի խոսքերով, ակումբի խաղացողները բաժանված են տարբեր կարծիքներով, թե ով պետք է լինի ավագը։

Մագուայերը կողմնակիցներ ևս ունի, բայց կան նաև Դավիդ դե Խեայի, Բրունո Ֆերնանդեշի և Կրիշտիանու Ռոնալդուի աջակիցները:

Ավագի վերաբերյալ ստեղծված իրավիճակը պետք է լուծի «Յունայթեդի» նոր գլխավոր մարզիչ Էրիկ տեն Հագը:

Ամենաթարմ