ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կարող է մեկ շաբաթում հաղթել Աֆղանստանի պատերազմը, բայց չի ցանկանում միլիոնավոր մարդկանց սպանել և Աֆղանստանը ջնջել երկրի երեսից: Այս մասին նա ասել է Սպիտակ տանը Պակիստանի վարչապետ Իմրան Հանի հետ հանդիպումից առաջ, հաղորդում է AP-ը:
Թրամփը փորձում է Պակիստանին համոզել օգնել թալիբների հետ գործարքի հարցում և վերջ դնել երկարատև պատերազմին:
Նրա խոսքով՝ Պակիստանը կարող է իր ազդեցությունն օգտագործել թալիբների վրա, որ ԱՄՆ-ին օգնի դուրս գալ Աֆղանստանից:
Հանը նշել է, որ երբեք չի հավատացել հակամարտության ռազմական լուծմանը: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն ու թալիբներն մոտ են խաղաղ համաձայնագրի կնքմանը ավելի, քան երբևէ: